Սյուզաննա Օրդյան - քիմիա
1.Ի՞նչ կրթություն ունեք և ինչպե՞ս է այն կապված Ձեր դասավանդած առարկայի հետ:
1. Սովորել եմ ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետում բակալավրը և մագիստրատուրան։
2.Ի՞նչ փորձ ունեք աշակերտների և ուսանողների հետ աշխատելու: Կպատմե՞ք Ձեր պրակտիկայի ամենահետաքրքիր դեպքերից:
2. Արդեն 8 տարի է դասավանդում եմ «Քվանտ» վարժարանի միջին և ավագ դասարաններում, ինչպես նաև անկացնում եմ միջին դասարաններում օլիմպիական խմբակը։
3.Ի՞նչ մեթոդներ և մոտեցումներ եք կիրառում դասավանդման ժամանակ:
3. Բանավոր հարցում, փորձնական մաս, թեստային առաջադրանքներ։
4. Ինչպե՞ս եք հարմարեցնում Ձեր դասերը աշակերտների և ուսանողների գիտելիքների տարբեր մակարդակներին համապատասխանեցնելու համար:
4.Երբեմն կատարվում են խմբային աշխատանքներ, իրենց ընդունակություններին և գիտելիքներին համապատասխան կազմում եմ թեստային առաջադրանքներ։
5. Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր դասերը:
5. Ըստ ուսումնական ծրագրի, համատեղելով քիմիայում կիրառական հետաքրքիր ինֆորմացիաներ։
6․Աշխատու՞մ եք դժվար աշակերտների և ուսանողների հետ։
Եթե այո, Ինչպի՞սի մոտեցում եք ցուցաբերում դժվարություններ ունեցող աշակերտներին և ուսանողներին:
6. Ոչ
7․ Ձեզ համար նշանակություն ունի՞ աշակերտների, ուսանողների կամ նրանց ծնողների կարծիքը Ձեր աշխատանքի մասին:
7. Այո, պարբերաբար քննարկումներ են լինում աշակերտների ծնողների հետ աշակերտների առաջադիմության և դասապրոցեսի արդյունավետության մասին։
8․ Ինչպե՞ս եք վերաբերվում հեռավար ուսուցմանը:
8. Բավական դրական, արդեն 5 տարի է համատեղում եմ առկա ուսուցման հետ։
9․ Ինչպե՞ս եք թարմացնում Ձեր գիտելիքներն ու հմտությունները:
9. Մասնակցում եմ գիտաժողովների, տարբեր սեմինարների փորձի փոխանակման նպատակով։
10․ Ինչ առաջարկություններ ունեք աշակերտներին և ուսանողներին:
10. Տեսական դասերը համատեղել փորձնական գիտելիքներով։ Համացանցում շատ տեսանյութեր կան, որտեղ ներկայացվում է փորձնական մասը։