Մարգարիտա Հովհաննիսյան- քիմիա, կենսաբանություն, բժշկական առարկաներ
1.Ի՞նչ կրթություն ունեք և ինչպե՞ս է այն կապված Ձեր դասավանդած առարկայի հետ:
1. Ավարտել եմ ԱՊՀ Քիմիա, կենսաբանություն ֆակուլտետը: Օրգանական քիմիայի գծով քիմիական գիտությունների թեկնածու եմ: Դասավանդում եմ իմ Մասնագիտությամբ եվ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։
2. Ի՞նչ փորձ ունեք աշակերտների և ուսանողների հետ աշխատելու: Կպատմե՞ք Ձեր պրակտիկայի ամենահետաքրքիր դեպքերից:
2․ Աշակերտների հետ դեռեվս ուսանողական տարիներից եմ աշխատել, ուսանողների հետ մի փոքր ուշ: Աշխատել եվ աշխատում եմ տարբեր ազգությամբ ուսանողների և աշակերտների հետ: Դասաժամիս յուրաքանչյուր պահը հետաքրքիր է և հիշվող, կդժվարանամ դրանցից մեկը նշել։
3.Ի՞նչ մեթոդներ և մոտեցումներ եք կիրառում դասավանդման ժամանակ:
3․Կիրառում եմ բազում մեթոդներ, բայց շեշտը ավելի շատ փորձնական աշխատանքների վրա եմ դնում եվ փորձում եմ յուրաքանչյուր թեմա կապել առօրյայի հետ: Աշակերտակենտրոն եմ , սիրում եմ ավելի շատ աշակերտին կամ ուսանողին դիտարկել բոլոր փուլերում, իսկ ինքս ինձ որպես ուղղորդող եմ միշտ դիտարկում։
4.Ինչպե՞ս եք հարմարեցնում Ձեր դասերը աշակերտների և ուսանողների գիտելիքների տարբեր մակարդակներին համապատասխանեցնելու համար:
4․ Լինում են տարբեր մակարդակի երեխաներ , երբեմն նախընտրում եմ ուժեղներին աշխատացնել միասին, իսկ ավելի թույլ Խմբերի հետ ինքս աշխատել, երբեմն ուժեղ աշակերտներին կցում եմ թույլերին որպեսզի ճիշտ համագործակցություն ստացվի։
5.Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր դասերը:
5․ Նախապես պլանավորում եմ անելիքներս ըստ թեմաների եվ կազմում շաբաթական փաթեթ`գրավոր կամ լաբորատոր աշխատանքների համար։
6․Աշխատու՞մ եք դժվար աշակերտների և ուսանողների հետ։
Եթե այո, Ինչպի՞սի մոտեցում եք ցուցաբերում դժվարություններ ունեցող աշակերտներին և ուսանողներին:
6. Բարդ երեխաների հետ աշխատում եմ, մոտեցումս շատ մեղմ է, միշտ աշակերտի կամ ուսանողի ցանկությունը եվ կարծիքի հետ հաշվի եմ նստում։
7․Ձեզ համար նշանակություն ունի՞ աշակերտների, ուսանողների կամ նրանց ծնողների կարծիքը Ձեր աշխատանքի մասին:
7. Աշակերտների եվ ծնողների կարծիքը իմ համար առաջնային է։
8․Ինչպե՞ս եք վերաբերվում հեռավար ուսուցմանը:
8. Հեռավար ուսուցմանը դրական եմ վերաբերվում, նորագույն տեխնոլոգիաները թույլ է տալիս ավելի շատ գործիքներ կիրառել եվ համագործակցել տարբեր պետությունների կրթական համակարգի հետ։
9․Ինչպե՞ս եք թարմացնում Ձեր գիտելիքներն ու հմտությունները:
9. Գիտելիքներս միշտ եմ թարմացնում, չեմ սիրում լճանալ, չեմ վախենում անհաջողություններից, անընդհատ նորագույն գրականություն եմ կարդում եվ իմ համար հավաքում կարեվոր գրականությունը:
10․Ինչ առաջարկություններ ունեք աշակերտներին և ուսանողներին:
10. Աշակերտներին եվ ուսանողներին հորդորում եմ շատ կարդալ, ինֆորմացիոն դարաշրջանում հնարավորություն ունենք օգտվել բազում աղբյուրներից, ուստի առաջնային է ոչ միայն լավ մասնագետ` այլեվ կիրթ քաղաքացի լինելը։