Սիլվի Կզլյան
18 years / years
Nork-Marash
Seniority 2 years / years
Subjects
Mathematics,
Algebra
at teacher’s
Beginning 4000
/60 m
home-schooled
Beginning 6000
/60 m
Online
Beginning 8000
/60 m
Additional Information
Ես Սիլվի Կզլյանն եմ, ավագ դպրոցի ԱԲ (Արհեստական բանականաություն) հոսքի շրջանավարտ եմ և ներկայումս սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR): Ունեմ դպրոցական երեխաների հետ աշխատելու 2 տարվա փորձ:
Դասավանդում եմ Մաթեմատիկա, Հանրահաշիվ և Երկրաչափություն՝ ինչպես դպրոցական ծրագրի խորացված ուսուցման, այնպես էլ Digital SAT Math քննության պատրաստման և Բարձրագույն մաթեմատիկայի (AP Calculus, Linear Algebra) համար:
Ինչ եմ սովորեցնում և դասավանդման մեթոդաբանությունը.
• Դպրոցական ծրագիր (Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն). Հարթաչափության, տարածաչափության, ֆունկցիաների, հավասարումների և տրամաբանական խնդիրների խորքային ուսուցում, բացթողումների վերացում և քննական պատրաստություն:
• SAT Math + Desmos Mastery. Բացի բուն մաթեմատիկական թեմաներից, հատուկ սովորեցնում եմ Desmos գրաֆիկական հաշվիչի secret hacks-ն ու shortcuts-ները (հավասարումների համակարգերի ակնթարթային լուծում, ֆունկցիաների visual գտնում, ցուցչային ու քառակուսային խնդիրների արագ լուծում 30 վայրկյանում):
• Անհատական մոտեցում. Յուրաքանչյուր աշակերտի համար կազմում եմ ուսումնական պլան՝ հիմնված փորձնական թեստի հիման վրա:
• Օնլայն գործիքներ. Օգտագործում եմ ժամանակակից ինտերակտիվ գործիքներ (Miro whiteboard, GeoGebra, Desmos), իսկ յուրաքանչյուր դասից հետո տրամադրում եմ դասի PDF նշումներն ու տնային առաջադրանքները:
Լեզուների իմացություն.
• Հայերեն (մայրենի), Անգլերեն (C1, ազատ վարում եմ միջազգային քննությունների պատրաստությունը), Ռուսերեն, Ֆրանսերեն(A1)
Իմ նպատակն է մաթեմատիկական խորը տրամաբանություն, ցանկացած բարդության խնդիր վերլուծելու հմտություն և ուսումնառության ընթացքում սեփական ուժերի հանդեպ վստահություն ձևավորելը:
See more 
Pupil, Student, Adult