Գայանե Խալաթյան - լեհերեն
Ի՞նչ կրթություն ունեք և ինչպե՞ս է այն կապված Ձեր դասավանդած առարկայի հետ:
1. Առաջին մասնագիտությամբ ֆրանսերեն լեզվի մասնագետ եմ և քաղաքագետ, երկրորդ մասնագիտությամբ իրավագիտության մագիստրոս եմ: Դասավանդում եմ լեհերեն, որի դիպլոմավորված մասնագետը չեմ, բայց ունեմ գրանցած բազմաթիվ հաջողություններ:
2. Ի՞նչ փորձ ունեք աշակերտների և ուսանողների հետ աշխատելու: Կպատմե՞ք Ձեր պրակտիկայի ամենահետաքրքիր դեպքերից:
2. Ունեմ 13 տարվա աշխատանքային փորձ /4-58 տարեկանների շրջանում/: Հետաքրքիր դեպքերից կառանձնացնեմ 4 տարեկան Էդուլի /իրական անունը Էդվարդ, բայց բոլորին այդպես էր ներկայանում/ դեպքը, ով պետք է Լեհաստանում հաճախեր մանկապարտեզ, ով գրել-կարդալ չգիտեր, բայց հրաշալի կարողանում էր հասկացնել այն ամենն, ինչ իրեն պետք էր:
3. Ի՞նչ մեթոդներ և մոտեցումներ եք կիրառում դասավանդման ժամանակ:
3. Դասավանդման ընթացքում դասը բաժանում եմ մի քանի մասի` նախորդ դասի կրկնություն, լրացուցիչ նյութեր /ինչը դասագրքում բացակայում է/, թեմային վերաբերող հետաքրքրաշարժ պատմություններ, գրավոր աշխատանքի ստուգում և վերջում աշակերտին հուզող կամ հետաքրքրող հարցեր:
4. Ինչպե՞ս եք հարմարեցնում Ձեր դասերը աշակերտների և ուսանողների գիտելիքների տարբեր մակարդակներին համապատասխանեցնելու համար:
4. Իմ բոլոր դասերն անհատական են, խմբային դասերը միայն լինում են, եթե նույն ընտանիքի անդամներ են:
5. Ինչպե՞ս եք պլանավորում Ձեր դասերը:
5. Դասերը պլանավորվում են` ըստ աշակերտի նախասիրությունների (կախված նրանից, թե աշակերտն ինչ նպատակով է սովորում լեզուն):
6․ Աշխատու՞մ եք դժվար աշակերտների և ուսանողների հետ։
Եթե այո, Ինչպի՞սի մոտեցում եք ցուցաբերում դժվարություններ ունեցող աշակերտներին և ուսանողներին:
6. Այո, ունեցել եմ աշակերտներ, այժմ էլ ունեմ, ով սովորել չի սիրում, բայց ծնողները ստիպում են: Այսպիսի աշակերտների հետ «ընկերանում եմ», փորձում եմ մոտիվացնել, առաջարկում եմ միասին զրուցել տարբեր թեմաների շուրջ, հաճախ առաջարկում եմ ինձ հետ «Դու»-ով խոսել:
7․Ձեզ համար նշանակություն ունի՞ աշակերտների, ուսանողների կամ նրանց ծնողների կարծիքը Ձեր աշխատանքի մասին:
7. Ինձ համար աշակերտներ և վերջիններիս ծնողների կարծիքն առաջնահերթ է, դա իմ ամենամեծ գնահատանքն է:
8․Ինչպե՞ս եք վերաբերվում հեռավար ուսուցմանը:
8. Հեռավար ուսուցմանը վերաբերվում եմ շատ լավ, ներկա պահին, ուսուցման միակ նախընտրած ձևն է, քանզի իմ աշակերտների մեծ մասը Լեհաստանից են:
9․Ինչպե՞ս եք թարմացնում Ձեր գիտելիքներն ու հմտությունները:
9. Իմ գիտելիքներն ու հմտություններ անընդհատ թարմացնում եմ` նոր նյութեր և դասագրքեր ուսումնասիրելով:
10․Ինչ առաջարկություններ ունեք աշակերտներին և ուսանողներին:
10. Բոլոր աշակերտներին և ուսանողների առաջարկում եմ հրաժարվել «միջակությունից» և ձգտել կատարելության: