Լրացուցիչ տեղեկություն
Ես Մարիամ Մանուկյանն եմ՝ 12+ տարվա փորձ ունեցող Software Engineer, Full-Stack Engineer, Engineering Manager և Technical Product Manager։ Աշխատել եմ միջազգային ընկերություններում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Հայաստանի թիմերի հետ։ Ունեմ փորձ JavaScript, TypeScript, React, Angular, Node.js, PostgreSQL, Python, AI/ML համակարգերի, տվյալների վերլուծության, վեբ դիզայնի, ծրագրային ճարտարապետության, ինչպես նաև տեխնիկական թիմերի և արտադրանքների կառավարման ոլորտներում։
Ունեմ Ամերիկյան համալսարանի (American University of Armenia) մագիստրոսի աստիճան՝ Industrial Engineering and Systems Management մասնագիտությամբ։ Վերջին տարիներին զբաղվել եմ նաև Artificial Intelligence, Machine Learning և Recommendation Systems հետազոտություններով՝ մագիստրոսական ծրագրի և գիտահետազոտական նախագծերի շրջանակներում։
Դասավանդման մեթոդաբանություն
Իմ մոտեցումը հիմնված է «սովորել՝ անելով» սկզբունքի վրա։ Կարևորում եմ ոչ միայն տեսական գիտելիքները, այլև իրական նախագծերի վրա աշխատելը, խնդիրների լուծումը և ինժեներական մտածողության ձևավորումը։
Դասերի ընթացքում՝
• Բարդ թեմաները բացատրում եմ պարզ և հասկանալի օրինակներով։
• Յուրաքանչյուր թեմա ամրապնդում ենք գործնական առաջադրանքներով։
• Սովորեցնում եմ ոչ միայն կոդ գրել, այլ նաև մտածել որպես ինժեներ։
• Կիսվում եմ իրական նախագծերից և միջազգային ընկերություններում կուտակած փորձով։
• Օգնում եմ ուսանողներին պատրաստվել աշխատանքային հարցազրույցների և կառուցել մրցունակ պորտֆոլիո։
• Սովորեցնում եմ ժամանակակից AI գործիքների արդյունավետ օգտագործում ծրագրավորման, ուսումնառության և աշխատանքի ընթացքում։
Դասավանդման ուղղություններ
• Front-End Development (JavaScript, TypeScript, React, Angular)
• Back-End Development (Node.js, APIs, Databases)
• Full-Stack Development
• Python և տվյալների մշակում
• Artificial Intelligence և Machine Learning հիմունքներ
• Web Design և UI/UX հիմունքներ
• System Design և Software Architecture
• Product Management
• Project Management
• Agile, Scrum և տեխնոլոգիական թիմերի կառավարում
• Տեխնիկական և բիզնես անգլերեն
Ուսանողների արդյունքները
Տարիների ընթացքում մենթորություն և ուսուցում եմ իրականացրել սկսնակ և միջին մակարդակի ծրագրավորողների, ինժեներների և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար։ Իմ մենթորության շրջանակներում ուսանողները և մասնակիցները՝
• Ստեղծել են իրենց առաջին լիարժեք վեբ հավելվածները։
• Զարգացրել են Front-End, Back-End և Full-Stack զարգացման հմտություններ։
• Ձեռք են բերել վեբ դիզայնի և օգտատիրոջ փորձի (UI/UX) հիմնական գիտելիքներ։
• Հաջողությամբ անցել են տեխնիկական հարցազրույցներ։
• Աշխատանքի են անցել կամ աճել իրենց մասնագիտական կարիերայում։
• Զարգացրել են կառավարման և առաջնորդության հմտություններ։
• Ձեռք են բերել ինքնուրույն խնդիրներ լուծելու և ծրագրային համակարգեր նախագծելու կարողություններ։
Դասավանդում եմ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Բացի ծրագրավորման դասերից, դասավանդում եմ նաև անգլերեն, Product Management, Project Management և տեխնոլոգիական կառավարման թեմաներ։ Անգլերենի դասերը վարում եմ ժամանակակից միջազգային մեթոդաբանությամբ՝ կենտրոնանալով խոսակցական հմտությունների, մասնագիտական և տեխնիկական անգլերենի, հարցազրույցների պատրաստման, բիզնես հաղորդակցության և իրական աշխատանքային միջավայրում անգլերենի կիրառման վրա։ Product Management և Project Management դասերի ընթացքում կիսվում եմ միջազգային ընկերություններում ձեռք բերած իրական փորձով՝ Agile, Scrum, Product Strategy, Roadmap Planning, Stakeholder Management և տեխնոլոգիական թիմերի կառավարման ուղղություններով։
Տեսնել ավելին