«Dasaxos.am» նախագծի մասին

«Dasaxos.am»-ը ուսուցիչների, դասախոսների և կրկնուսույցների առաջին մասնագիտական առցանց համայնք է Հայաստանում: Ուսուցիչներին հնարավորություն տալով իրացնել իրենց մասնագիտական ​​հմտությունները և փոխանցել իրենց գիտելիքները բոլորին, մենք կատարում ենք կարևոր սոցիալական գործառույթ։ Իսկ աշակերտներին օգնում ենք արագ, մեկ օրվա ընթացքում գտնել իրենց չափանիշներին համապատասխանող կրկնուսույցին՝ հարմար վայրում և մատչելի գնով: 1)Նախագծի նպատակնից մեկը՝ տրամադրել բոլոր ցանկացողներին որակյալ կրթական ծառայություններ: Մեր առաջարկությունների շրջանակը բավականին լայն է՝ մանուկների նախադպրոցական զարգացումից սկսած մինչև դպրոցական ընդունելության, ինչպես նաև բոլոր առարկաների միջազգային քննությունների հանձնման նախապատրաստումը: Դեռ ավելին՝ բազայում կան գիտության տարբեր ուղղությունների և ոլորտների մասնագետներ: 2) Մենք հավատարիմ ենք բարձր բարոյականության սկզբունքներին, խստորեն դատապարտում ենք ցանկացած հնարավոր իրավախախտումներ, կապված քննությունների հանձման կամ գիտական աշխատանքների գրելու և ակտիվորեն հակազդում ենք ցանկացած նմանատիպ երևույթներին: 3) Աշակերտների համար բոլոր ծառայությունները (խորհդրատվությունները, կրկնուսույցի ընտրությունը) անվճար են: Դասերը վճարվում են հաճախորդի կողմից անմիջապես կրկնուսույցին առանց պահումների: 4)Մենք համարում ենք աշակերտի արձագանքները (որոնք մենք միշտ հավաքում ենք մեր հաճախորդներից) դասավանդողի մակարդակի գլխավոր գնահատականներից մեկը։ 5)Կրկնուսույցների համար կայքում գրանցվելն անվճար է։ Dasaxos.am-ը գանձում է միջնորդավճար, որը կազմում է 10000 դրամ (եթե մեկ դասի համար 10000ից պակաս եք վերցնում, եթե ավելի քան 10000, ապա վճարում եք այն գումարը, որը նշված է կայքում): Դուք վճարում եք միայն ՄԵԿ անգամ յուրաքանչյուր աշակերտի համար։ Մենք միշտ բաց ենք համագործակցության և գործնական առաջարկների համար: