Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Անգլերեն
Սկսած 1500 /60ր
Քաղաք
Էրեբունի
Տարիք
19 տարեկան
Աշխատանքային փորձ
1 տարի
Կրթություն
Բարձրագույն
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Դասավանդողի մոտ
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 2,000 /60
Սկսած 1,500 /60
Ողջույն։ Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ՝ անգլերենի գերազանց իմացությամբ և դասավանդման արդյունավետ փորձով։ Սովորում եմ Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետում՝ անգլերեն և իսպաներեն լեզուների ուղղությամբ։ Ազատ տիրապետում եմ անգլերենին՝ խոսակցական, գրավոր և ակադեմիական մակարդակով։ Իմ դասերն ուղղված են խոսելու, լսելու, կարդալու և գրելու հմտությունների զարգացմանը՝ կառուցվածքային և կիրառական մոտեցմամբ։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում քերականության խորը ուսումնասիրությանը, ժամանակակից անգլերենի կանոններին, արտասանությանը և ճիշտ շարահյուսությանը, որպեսզի աշակերտները ոչ միայն կարողանան ինքնավստահ խոսել, այլև ճիշտ կազմեն նախադասություններ՝ օգտագործելով լեզուն բնական և գրագետ։ Օգնում եմ նաև ձևավորել հարուստ բառապաշար և ազատ արտահայտվել տարբեր իրավիճակներում։ Յուրաքանչյուր աշակերտի համար կազմում եմ անհատական ուսուցման ծրագիր՝ նրանց նպատակներին համապատասխան։ Օգտագործում եմ ինտերակտիվ նյութեր, իրական կյանքում կիրառելի թեմաներ և ժամանակակից մեթոդներ, որպեսզի ուսուցումը լինի ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր։ Եթե ցանկանում եք արագ, որակյալ և հիմնովին սովորել անգլերեն, ես պատրաստ եմ օգնել։
Տեսնել ավելին
Մեկնաբանություններ առկա չեն։
Դիպլոմներ առկա չեն։
Վարկանիշ առկա չէ
58 դիտում
15 Փետրվար 2025
0 սովորող