Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Մաթեմատիկա
Սկսած 4000 /60ր
Հանրահաշիվ
Քաղաք
Նորք - Մարաշ
Տարիք
18 տարեկան
Աշխատանքային փորձ
2 տարի
Կրթություն
Ուսանող
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Դասավանդողի մոտ
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 4,000 /60
Սկսած 6,000 /60
Սկսած 8,000 /60
Ես Սիլվի Կզլյանն եմ, ավագ դպրոցի ԱԲ (Արհեստական բանականաություն) հոսքի շրջանավարտ եմ և ներկայումս սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR): Ունեմ դպրոցական երեխաների հետ աշխատելու 2 տարվա փորձ: Դասավանդում եմ Մաթեմատիկա, Հանրահաշիվ և Երկրաչափություն՝ ինչպես դպրոցական ծրագրի խորացված ուսուցման, այնպես էլ Digital SAT Math քննության պատրաստման և Բարձրագույն մաթեմատիկայի (AP Calculus, Linear Algebra) համար: Ինչ եմ սովորեցնում և դասավանդման մեթոդաբանությունը. • Դպրոցական ծրագիր (Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն). Հարթաչափության, տարածաչափության, ֆունկցիաների, հավասարումների և տրամաբանական խնդիրների խորքային ուսուցում, բացթողումների վերացում և քննական պատրաստություն: • SAT Math + Desmos Mastery. Բացի բուն մաթեմատիկական թեմաներից, հատուկ սովորեցնում եմ Desmos գրաֆիկական հաշվիչի secret hacks-ն ու shortcuts-ները (հավասարումների համակարգերի ակնթարթային լուծում, ֆունկցիաների visual գտնում, ցուցչային ու քառակուսային խնդիրների արագ լուծում 30 վայրկյանում): • Անհատական մոտեցում. Յուրաքանչյուր աշակերտի համար կազմում եմ ուսումնական պլան՝ հիմնված փորձնական թեստի հիման վրա: • Օնլայն գործիքներ. Օգտագործում եմ ժամանակակից ինտերակտիվ գործիքներ (Miro whiteboard, GeoGebra, Desmos), իսկ յուրաքանչյուր դասից հետո տրամադրում եմ դասի PDF նշումներն ու տնային առաջադրանքները: Լեզուների իմացություն. • Հայերեն (մայրենի), Անգլերեն (C1, ազատ վարում եմ միջազգային քննությունների պատրաստությունը), Ռուսերեն, Ֆրանսերեն(A1) Իմ նպատակն է մաթեմատիկական խորը տրամաբանություն, ցանկացած բարդության խնդիր վերլուծելու հմտություն և ուսումնառության ընթացքում սեփական ուժերի հանդեպ վստահություն ձևավորելը:
Տեսնել ավելին
Մեկնաբանություններ առկա չեն։
Վարկանիշ առկա չէ
2 դիտում
11 Նոյեմբեր 2026
0 սովորող