Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Գյուլվարդ Խաչատրյան
24 տարեկան
Հրազդան
Աշխատանքային փորձ 2 տարի
Առարկաներ՝ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն
Դասավանդողի մոտ
Չի գործում
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 3000/45 ր
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատում եմ 2 դպրոցում ,Ալափարսի միջնակարգ և Աղավնաձորի Զ.Դանիելյանի անվան:Լավ տիրապետում եմ հայերենին ,միջին՝ անգլերենին և ռուսերենին։Սիրով եմ աշխատում սովորողների հետ,դասը վարում եմ ՀՊՉ-ով սահմանված կանոններով,դիդակտիկ նյութերով,Աշխարհացույց կրթական հարթակով։
Տեսնել ավելին
Դպրոցական
Լիանա Պետրոսյան
19 տարեկան
Էրեբունի
Աշխատանքային փորձ 1 տարի
Առարկաներ՝ Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն
Սկսած 2000/120 ր
Ես 19 տարեկան ուսանող եմ և սովորում եմ «Տեղեկատվական համակարգեր» բաժնում։ Մաթեմատիկայի դասավանդման շուրջ 1 տարվա փորձ ունեմ և հաջող արդյունքներ եմ գրանցել աշակերտների հետ աշխատանքում։ Մաթեմատիկան բացատրում եմ պարզ, հասկանալի և հետաքրքիր ձևով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի գիտելիքների մակարդակն ու անհատական առանձնահատկությունները։ Իմ նպատակն է ոչ միայն օգնել աշակերտին լուծել խնդիրները, այլև սովորեցնել հասկանալ նյութը և ինքնուրույն մտածել։ Պարապմունքների ընթացքում ներառված է՝ • 1–6-րդ դասարանների մաթեմատիկա • 7–12-րդ դասարանների հանրահաշիվ և երկրաչափություն • Դասապատրաստում • Գիտելիքների վերանայում և ամրապնդում • Տնային առաջադրանքների համատեղ կատարում • Անհրաժեշտության դեպքում՝ բաց թողնված թեմաների լրացում և լրացուցիչ խնդիրների լուծում Պարապմունքները կազմակերպվում են հանգիստ և ընկերական միջավայրում՝ առանց ավելորդ լարվածության։ Յուրաքանչյուր աշակերտի հետ աշխատում եմ անհատական մոտեցմամբ՝ նպատակ ունենալով հասնել իրական և տեսանելի արդյունքի։
Meline Iskandaryan
21 տարեկան
Շենգավիթ
Աշխատանքային փորձ 0 տարի
Առարկաներ՝ Կենսաբանություն
Սկսած 2500 /45 ր
Սկսած 2700/45 ր
Կաշխատեմ դպրոցականների հետ , կօգնեմ հասկանալ դասերը , տնայինները , շտեմարանային թեստեր կանենք լրացուցիչ
Սվետլանա Թումանյան
22 տարեկան
Կենտրոն
Առարկաներ՝ Անգլերեն, Հայոց լեզու
Սկսած 2000/60 ր
Ողջո՜ւյն։ Ես Սվետլանա Թումանյանն եմ՝ արմատներով Վանաձորից, կրթության ու լեզուների սիրահար։ Այսօր ես Բրյուսովի անվան համալսարանի ավարտական կուրսի ուսանող եմ և մասնագիտանում եմ միջմշակութային հաղորդակցության մեջ։ Ինձ համար լեզուն պարզապես բառերի շարան չէ, այլ աշխարհներ բացող բանալի։ Ազատ տիրապետում եմ հայերենին, անգլերենին (B2) և ռուսերենին։ Բայց սա միայն սկիզբն է. հիմա նաև ուսումնասիրում եմ ֆրանսերենն ու չինարենը, որովհետև հավատում եմ, որ սովորելու պրոցեսը երբեք չպիտի կանգ առնի։ Ինչո՞ւ հենց կրթական ոլորտը։ Որովհետև ես սիրում եմ բացատրել ու ներկայացնել բարդը պարզ ձևով։ Իսկ երեխաների հետ աշխատանքը ինձ համար ամենամեծ մոտիվացիան է։ Նրանց անկեղծ հետաքրքրությունը և այն պահը, երբ տեսնում ես, թե ինչպես է երեխան սկսում հասկանալ ու կիրառել քո տված գիտելիքը, անփոխարինելի է։ Սովորեցնելու իմ այս մոտեցումն ուզում եմ ներդնել ձեր պորտալում՝ դարձնելով ուսումնական պրոցեսը թեթև, հետաքրքիր ու արդյունավետ։ Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար։
Դպրոցական, Մեծահասակ