Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Գայանե Մանասյան
19 տարեկան
Հրազդան
Աշխատանքային փորձ 3 տարի
Առարկաներ՝ Հայոց լեզու, Մայրենի
Դասավանդողի մոտ
Սկսած 6000 /60 ր
Ուսանողի մոտ
Սկսած /60 ր
Հեռակա
Լրացուցիչ տեղեկություն
Գերազանց տիրապետում եմ հայոց լեզու և մայրենի առարկաներին, հստակ խոսում եմ նաև ռուսերեն, անգլերեն, ունեմ ֆրանսերեն B2 մակարդակ։ Թեպետ աշխատանքային փորձս բավականին մեծ չէ, բայց պատրաստ եմ դասապատրաստում իրականացնլ մինչև 9-րդ դասարան աշակերտների հետ՝ վստահեցնելով, որ աշխատում եմ բարձր պատասխանատվությամբ, սիրով ու անհատական մոտեցմամբ։
Տեսնել ավելին
Դպրոցական
Վիկտորյա Տեր Կարապետյան
22 տարեկան
Աջափնյակ
Աշխատանքային փորձ 2 տարի
Առարկաներ՝ Ֆրանսերեն, Մայրենի
Սկսած 1500 /45 ր
Սկսած 2000 /60 ր
Սկսած 1000/120 ր
Սովորում եմ ֆրանսիական համալսարանում ունեմ B2 մակարդակ
Сюзи Карамян
Վանաձոր
Աշխատանքային փորձ 1 տարի
Առարկաներ՝ Անգլերեն
Չի գործում
Սկսած 2000/60 ր
Բարև ձեզ։ Ես Սյուզի Քարամյանն եմ։ Ուսանողուհի եմ, անգլերեն լեզու եմ ուսումնասիրել (TOEFL և քերականություն) շուրջ 2 տարի։ Անգլերենի իմ մակարդակը C1 է, քերականության քննությունից ստացել եմ 19.25 միավոր, դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ։ Դասավանդում եմ հետաքրքիր և ժամանակակից մեթոդներով․ ինձ համար կարևոր է, որ ուսուցումը լինի ոչ թե ձանձրալի, այլ՝ հասկանալի և արդյունավետ։ Կարող եմ օգնել քերականության մեջ, սովորեցնել խոսել և մտածել անգլերենով, կամ համատեղել այս ամենը մեկ ամբողջական դասընթացում։ Առաջին դասը անվճար է․ կծանոթանանք, կզրուցենք և կհասկանանք՝ արդյոք ձեզ համապատասխանում է դասերի ձևաչափը 🌟
Անահիտ Մկրտչյան
26 տարեկան
Սպիտակ
Աշխատանքային փորձ 4 տարի
Առարկաներ՝ Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն
Սկսած 2500/60 ր
Ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ ՝ 4 տարվա փորձով։ Աշխատում եմ ինչպես դպրոցում, այնպես էլ օնլայն։ Բացի այդ, երկար տարիներ եղել եմ «Մաթեմիկ» ՀԿ–ի կամավոր ուսուցիչ, որտեղ աշխատել եմ արցախցի տարբեր կարողություններով երեխաների հետ։ Դասավանդում եմ հասկանալի և հանգիստ ձևով, թեմաները բացատրում եմ քայլ առ քայլ, որպեսզի երեխան իրականում հասկանա նյութը, ոչ թե պարզապես հիշի բանաձևերը։ Յուրաքանչյուր աշակերտի հետ աշխատում եմ անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով նրա մակարդակը և դժվարությունները։ Փորձում եմ այնպես անել, որ երեխան չվախենա մաթեմատիկայից և վստահ զգա իրեն դասի ընթացքում։ Իմ աշակերտների մոտ սովորաբար նկատվում է՝ նյութի ավելի լավ ըմբռնում, դասերի նկատմամբ հետաքրքրության աճ, գնահատականների և ընդհանուր առաջընթացի բարելավում։ Իմ նպատակն է օգնել երեխային հասկանալ մաթեմատիկան և առաջ գնալ վստահ քայլերով։
Դպրոցական, Մեծահասակ