Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Վարդուհի Դավթյան (Առաքելյան)
52 տարեկան
Առցանց
Աշխատանքային փորձ 24 տարի
Առարկաներ՝ Մաթեմատիկա, Երկրաչափություն, Հանրահաշիվ
Դասավանդողի մոտ
Չի գործում
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 3000/60 ր
Լրացուցիչ տեղեկություն
Ավարտել եմ ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը 1996թ-ին, ունեմ մաթեմատիկոսի, ուսուցչի որակավորում: 2000-2024թթ.-ին աշխատել եմ որպես մաթեմատիկայի, հանրահաշվի և երկրաչափության ուսուցչուհի, ունեմ 24 տարվա ուսուցչի աշխատանքային փորձ, իսկ 2022-2024թթ. աշխատել եմ որպես ուսումնական գծով տնօրենի տեղակալ: Աշխատել եմ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված պետական կրթական ծրագրով: Դասավանդման մեթոդաբանությունս եղել է աշակերտակենտրոն` երբ ուսուցիչն ու աշակերտները ուսուցման պրոցեսում հավասար ակտիվ դեր են կատարում: Հնարավոր ամեն բան արել եմ աշակերտների հետաքրքրությունը առարկայի հանդեպ մեծացնելու համար: Յուրաքանչյուր աշակերտի հանդեպ ցուցաբերել եմ անհատական մոտեցում` իր հնարավորությունների և կարողություններին համապատասխան, որպեսզի բոլորը ներառված լինեն դասապրոցեսին: Այժմ չեմ աշխատում երկրից բացակայելու պատճառով, սակայն ցանկությունս մեծ է աշխատել իմ մասնագիտությամբ: Տիրապետում եմ հայերեն(մայրենի), ռուսերեն (լավ), անգլերեն (բավարար) լեզուներին:
Տեսնել ավելին
Դպրոցական
Լիլիա Աղաբաբյան
32 տարեկան
Վանաձոր
Աշխատանքային փորձ 10 տարի
Առարկաներ՝ Քիﬕա
Սկսած 120 /90 ր
Սկսած 90 /90 ր
Սկսած 60/90 ր
Բարև Ձեզ Քիմիայի օնլայն ուսուցման ընթացքում կիրառում եմ ինտերակտիվ և տեսողական մեթոդներ՝ տեսանյութեր, վիրտուալ լաբորատոր փորձեր և առաջադրանքներ։ Յուրաքանչյուր թեմա բացատրվում է պարզ լեզվով, օրինակներով և քայլ առ քայլ վերլուծությամբ։ Դասընթացը համակցում է տեսական գիտելիքն ու գործնական կիրառությունը՝ խրախուսելով աշակերտների/ուսանողների/ ակտիվ մասնակցությունը և քննադատական մտածողությունը։
Դպրոցական, Ուսանող
Կարեն Խանլարի
61 տարեկան
Արաբկիր
Աշխատանքային փորձ 35 տարի
Առարկաներ՝ Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն
Սկսած 7000 /90 ր
Սկսած 7000/120 ր
Ունեմ ավելի քան 25 տարվա անհատական և բուհական դասավանդման փորձ: Տրիապետում եմ Հայերեն, Պարսկերեն և Անգլերեն լեզուների: Դասավանդում եմ մեծ հաճույքով: Ունեմ հանգիստ և համբերատար մոտեցում:
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Քրիստինե Կիրակոսյան
27 տարեկան
Աշխատանքային փորձ 5 տարի
Առարկաներ՝ Կենսաբանություն, Քիﬕա
Սկսած 300 /45 ր
Սկսած 300/45 ր
Դասավանդում եմ կենսաբանություն և քիմիա առարկաներ։ Ունեմ աշխատանքային փորձ դպրոցականների հետ, ովքեր բացի լավ արդյունքներ ցուցաբերելը ստացել են ամենակարևորը՝ սեր և հետաքրքրություն առարկայի նկատմամբ։ Տիրապետում եմ ռուսերեն(գերազանց), անգլերեն(միջին) և թուքերեն(միջին) լեզուներին։