Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Հասմիկ Ղալեչյան
33 տարեկան
Առցանց
Աշխատանքային փորձ 8 տարի
Առարկաներ՝ Անգլերեն, Անգլերեն բանավոր
Դասավանդողի մոտ
Չի գործում
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 3300/60 ր
Լրացուցիչ տեղեկություն
Ողջույն, ես Հասմիկն եմ: Ծնվել եմ Հայաստանում՝ Երևանում և ավարտել եմ Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանը (Բրյուսով): Մասնագիտությամբ լեզվաբան են և ունեմ 8 տարվա մեծահասակների դասավանդման փորձ: Ապրում եմ Հնդկաստանում, այդ իսկ պատճառով հայ ուսանողներիս հետ պարապում եմ առցանց՝ զումի կամ գուգլ միթսի միջոցով: Կողմնակից եմ ինտերակտիվ դասավանդման մեթոդների, և իմ դասերի ժամանակ ուսանողներս հա՛մ խաղեր են խաղում, հա՛մ քննարկումներ վարում, հա՛մ էլ քերականությունը վայելում: Հիմնական թիրախային խումբս այն մարդիկ են, ովքեր ուսման, առօրեայի կամ աշխատանքի համար ցանկանում են տիրապետել անգլերենի (գրավոր և բանավոր): Սիրով սպասում եմ ձեր արձագանքներին:
Տեսնել ավելին
Ուսանող, Մեծահասակ
Լուսինե Ազատյան
48 տարեկան
Արաբկիր
Աշխատանքային փորձ 15 տարի
Առարկաներ՝
Ես մասնագիտությամբ նկարիչ մանկավարժ եմ։Սովորել և ավարտել եմ ՀՊՄՀ Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի կերպարվեստի բաժինը։Աշխատել եմ և դպրոցում և ուսումնարանում։դասավանդել եմ մասնագիտական առարկաներ (գծանկար գունանկար կոմպոզիցիա արվեստի պատմություն նյութագիտություն) Այժմ աշխատում եմ դպրոցում որպես նկարչության ուսուցչուհի։ Ունեմ նկարչության դասավանդման աշխատանքային փորձ , ծրագրեր,որոնց միջոցով հնարավոր է սովորեցնել արվեստի, նկարչության գործնական և տեսական գիտելիքներ։Արդյունքում սովորողներին հասցնել նկարչության հմտությունների տիրապետման և ինքնուրույն այդ ոճով ստեղծագործելու կարողության։ Տիրապետում եմ ներառական կրթության սկզբունքներին ։Կերպարվեստի բնագավառում նաև տիրապետում եմ բատիկ ,ապակենկարչության,ակադեմիական նկարչության տեխնիկաներին։
Արևիկ Սեբաստացյան
35 տարեկան
Կենտրոն
Աշխատանքային փորձ 6 տարի
Առարկաներ՝ Թուրքերեն
Սկսած 4000 /90 ր
Սկսած 4000/90 ր
Ողջույն, Ես Արևիկն եմ։ Պարապում եմ թուրքերեն, ինչպես սկսնակների, այնպես էլ լեզուն տիրապետողների հետ։ Ունեմ դասավանդման 6 տարվա փորձ, որից երկու տարին Ստամբուլում։ 4 տարի ապրել ու աշխատել եմ Ստամբուլում և տեղում կատարելագործել ու հարստացրել իմ լեզուն։ Պարապմունքները անցկացնում եմ օնլայն ու ստացիոնալ տարբերակներով՝ անհատական ու խմբակային, շաբաթը երկու անգամ՝ 1,5 ժամ տևողությամբ։ Կարող են դիմել նաև բոլոր այն ռուսախոսները, որոնք ցանկանում են սովորել թուրքերեն, բայց չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել։ Если вы русскоязычный и хотите выучить турецкий язык, можете связаться со мной.
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Իրինա Սուքիասյան
27 տարեկան
Մարալիկ
Աշխատանքային փորձ 3 տարի
Առարկաներ՝ Անգլերեն
Սկսած 3000/120 ր
.