Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Diana Babayan
29 տարեկան
Արաբկիր
Աշխատանքային փորձ 8 տարի
Առարկաներ՝ Անգլերեն բանավոր, Իտալերեն, Անգլերեն, Ռուսաց լեզու, Մաթեմատիկա
Դասավանդողի մոտ
Սկսած 3000 /60 ր
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 3000/60 ր
Լրացուցիչ տեղեկություն
Զարգացնում եմ և բանավոր և գրավոր խոսքը։ Հիմնովին սովորեցնում եմ քերականությունը, հնչունաբանությունը , և իրականացնում եմ լսողական վարժություներ։ Ուսանողների արդյունքները միշտ շատ լավ է լինում։ Դասավանդում եմ Անգլերեն(գերազանց) և Իտալերենի (լավ):
Տեսնել ավելին
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Արուսյակ Հովհաննիսյան
54 տարեկան
Շենգավիթ
Աշխատանքային փորձ 25 տարի
Առարկաներ՝ Հայոց լեզու, Մայրենի, Հայ գրականություն
Սկսած 2500 /120 ր
Չի գործում
Սկսած 2500/120 ր
Ողջույն բոլորին։ Ես Արուսյակ Հովհաննիսյանն եմ․ ունեմ 25 տարվա մանկավարժական, 10 տարվա դասախոսական փորձ։10 տարի ղեկավարել եմ ՀՀ լավագույն ավագ դպրոցներից մեկը։ Դասավանդել եմ <<Հայոց լեզու և գրականություն>> առարկան վարժարաններում,ավագ դպրոցներում և բուհերում։ Համագործակցել եմ ՀՀ կատարելագործման ազգային ինստիտուտի հետ՝ անցկացնելով <<Հայոց լեզու և գրականություն>> առարկայի ուսուցիչների վերապատրաստումներ։ Ես՝որպես կրկնուսույց, 25 տարի պարապել եմ դիմորդների հետ, ովքեր ունեցել են գերազանց արդյունք և համալրել ՀՀ լավագույն բուհերի ուսանողների շարքերը։Իմ աշակերտները բարձր ցուցանիշներ են գրանցել նաև հանրապետական առարկայական օլիմպիադաներում։ Ունեմ բազմաթիվ պարգևներ, շնորհակալագրեր, մեդալ կրթության ոլորտում ունեցած ներդրումների համար։ Բնության և հասարակության մասին գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր եմ։
Անի Պողոսյան
35 տարեկան
Գյումրի
Աշխատանքային փորձ 10 տարի
Առարկաներ՝ Հայոց պատմություն, Հասարակագիտություն, Համաշխարհային պատմություն, Ռուսաստանի պատմություն
Սկսած 2000 /90 ր
Սկսած 2000/90 ր
Բարև Ձեզ, ես Անի Պողոսյանն եմ, ապրում եմ Գյումրիում և աշխատում <<Ակադեմիական վարժարան>> ՊՈԱԿ-ում սկսած 2010 թվականից: Հընթացս հանդես եմ եկել տարբեր վերապատրաստումների, սեմինարների և որպես վերապատրաստող, և որպես մասնակից: Աշխատանքում պատասխանատու եմ և կարգապահ, սիրում եմ իմ առջև անընդհատ դնել նպատակներ և հասնել դրանց՝ սահմանելով նոր նշաձող մասնագիտական կյանքումս, նորանոր մեթոդներով համեմել դասերս: Ունեմ գնահատման ուրույն համակարգ, որով, թերևս, տարբերվում եմ գործընկերներիցս: Աշակերտներս միշտ մասնակցում են համապետական և ներհամայնքային տարբեր մրցույթների և օլիմպիադաների՝ գրանցելով հիանալի արդյունքներ: Աշակերտ-դիմորդներս համալրել և շարունակում են համալրել հայաստանյան, ռուսական բուհերի անվճար և վճարովի տեղերը: Պետք է նշեմ, որ պրակտիկայումս քննությունների անցողիկ շեմը չհաղթահարած ոչ մի աշակերտ չեմ ունեցել: Տիրապետում եմ ռուսերեն/լավ/ և անգլերեն/բավարար/ լեզուներին:
Ալվարդ Անդրեասյան
65 տարեկան
Վանաձոր
Աշխատանքային փորձ 23 տարի
Առարկաներ՝ Հայոց լեզու
Սկսած 2000 /45 ր
Սկսած 2000/45 ր
Ես` Ալվարդ Գուրգենի Անդրեասյանս, գերազանցությամբ ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «հայոց լեզու և գրականություն» բաժինը: Աշխատել եմ Վանաձորի մի շարք դպրոցներում, այդ թվում` «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում և վարժարանում: Դասապրոցեսը հետաքրքիր և դյուրընկալելի դարձնելու համար կիրառում եմ ինտերակտիվ մեթոդներ` մտագրոհ, Վեննի դիագրամ, դերային խաղեր, աշխատանք զույգերով և այլն: Լինելով կրկնուսույց` դիմորդներս դարձել են հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ: Հավելեմ նաև, որ լավ տիրապետում եմ ռուսերենին և անգլերենին:
Դպրոցական, Մեծահասակ