Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Հրանուշ Խաչատրյան
29 տարեկան
Էրեբունի
Աշխատանքային փորձ 4 տարի
Առարկաներ՝ Իտալերեն, Անգլերեն
Դասավանդողի մոտ
Սկսած 3500 /60 ր
Ուսանողի մոտ
Չի գործում
Հեռակա
Սկսած 3500/60 ր
Լրացուցիչ տեղեկություն
Ավարտել եմ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը: Մասնագիտությամբ լեզվաբան եմ: Պարապում եմ անգլերեն և իտալերեն: Իտալերեն լեզվի գիտելիքներս ավելի եմ հարստացրել Իտալիայում սովորելու տարիներին: Աշխատում եմ բավականին նոր և հետաքրքիր մեթոդներով: Քերականական գիտելիքներից բացի ուսանողի մոտ զարգացնում եմ բանավոր և գրավոր խոսքը պրեզենտացիաների, ֆիլմերի դիտման միջոցով:
Տեսնել ավելին
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Shushanik Hakobjanyan
25 տարեկան
Մալաթիա - Սեբաստիա
Աշխատանքային փորձ 3 տարի
Առարկաներ՝
Ողջու՜յն, ես Շուշանն եմ։ Այժմ սովորում եմ ԵՊՀ֊ում եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում(անգլերեն և գերմաներեն)։ Այսպիսով տիրապետում եմ 3 լեզվի՝ռուսերեն,անգլերեն և գերմաներեն։ Պարապում եմ անգլերեն առկա և հեռավար տարբերակներով։ Դասընթացի մեջ ներառված է 3 գլխավոր կետ. 1.քերականություն 2.բառապաշար 3.բանավոր խոսք Պատրաստում եմ նաև 9֊րդ դասարանի աշակերտների քննության, որը և՛ գրավոր է և՛ բանավոր։ Արդյունքները միայն բարձր գնահատականներն են և հիմնված գիտելիքը։
Նարինե Գաբրիելյան
45 տարեկան
Արաբկիր
Աշխատանքային փորձ 20 տարի
Առարկաներ՝ Անգլերեն, Անգլերեն
Սկսած 3000 /60 ր
Սկսած 3000/60 ր
Անգլերենի մասնագետ եմ, անհատական տարբերակով դասավանդել եմ դեռ ուսանողական տարիներից։ Մի քանի տարի աշխատել եմ ՌԴ-ում որպես դասախոս։ Իսկ հետագայում որեև տեղ չեմ դասավանդել, բայց շարունակել եմ անհատական դասավանդումներս։
Նվարդ Սահակյան
32 տարեկան
Նոր Նորք
Աշխատանքային փորձ 11 տարի
Առարկաներ՝ Անգլերեն
Սկսած 4000 /90 ր
Սկսած 4000/90 ր
Ողջո՜ւյն։ Ես Նվարդն եմ։ Անգլերենն իմ երկրորդ ես-ն է. ես այս լեզուն զգում ու սիրում եմ ամբողջ հոգով։ Ունեմ լեզվաբանության մագիստրոսի կոչում՝ շնորհված ԵՊԼՀ-ի կողմից։ Դասավանդում եմ անգլերեն շուրջ 11 տարի, որից վերջին 7-ը նաև «Շիրակացու Ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, որը համարվում է միջազգային IB դպրոցների լավագույններից մեկը։ Յուրահատուկ կերպով սիրում եմ աշխատել ԲՈՒՀ-երի դիմորդների հետ և նրանց հասցնել իրենց նպատակին։ Սակայն միևնույն ժամանակ գերագույն հաճույք է ինձ պատճառում մեծահասակների հետ ընդհանուր անգլերենի բովանդակ աշխարհով ճանապարհորդելը։ Իմ դասավանդման փորձում իր ուրույն տեղն ունի նաև ուսանողներին TOEFL միջազգային քննություններին նախապատրասելը։ Դե ի՞նչ. դեռ մտածո՞ւմ ես։ ? Ես սպասում եմ։