Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օր
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի և դպրության օր: Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով: Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մտածելակերպին բնորոշ կողմերից են համարվել: Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս: Այս տարվա սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ցիկլի մեկնարկային կետն է ոչ միայն Հայաստանում բնակվող երեխաների համար, այլ նաև հազարավոր նորեկների համար, որոնք դեռևս չեն տիրապետում հայոց լեզվին։ Բանն այն է, որ վերջին տարիներին Հայաստան են տեղափոխվում բազմաթիվ ընտանիքներ այլ երկրներից՝ Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, ինչպես նաև կան խառը ամուսնություններից ծնված երեխաներ: Նրանցից շատերի համար ռուսերենը տանը հաղորդակցման հիմնական լեզուն է, ուստի ընտանիքներն ակտիվորեն փնտրում են տարբերակներ, որտեղ երեխան կկարողանա սովորել իրեն ծանոթ լեզվով: Ինչպե՞ս է ընթանում հարմարվելու գործընթացը: Նման բազմազգ կազմ ունեցող դպրոցներում մանկավարժները սովորաբար ձգտում են ստեղծել աջակցող միջավայր: Կարող են ներգրավվել սոցիալական մանկավարժներ և հոգեբաններ՝ օգնելու այլ երկրներից եկած երեխաներին ավելի արագ ինտեգրվել կոլեկտիվին և հաղթահարել լեզվական արգելքը: Ընդ որում, կարևոր է հիշել, որ նույնիսկ ռուսալեզու դասարանում երեխաները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն զուգահեռաբար սովորել հայերեն՝ երկրի պետական լեզուն։ Ռուսալեզու շատ ընտանիքներ բախվում են այն խնդրին, որ երեխան սովորում է հայալեզու դպրոցում կամ այլ ուսուցման լեզու ունեցող դասարանում, իսկ տանը անհրաժեշտ է լրացնել ռուսական կրթական ծրագրի բացերը (մաթեմատիկա, ռուսերեն, գրականություն, ֆիզիկա և այլն)։ Այդ իսկ պատճառով նման ուսուցիչների պահանջարկը մեծ է՝ թե՛ բոլոր առարկաների, թե՛ առանձին դիսցիպլինների գծով։
Dasaxos․am կայքում ընդգրկված բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ կօգնեն մեր հյուրերին յուրացնել մեր ոսկեղենիկ Հայերենը, այդպիսով ավելի հեշտ ինտեգրվել մեր հասարակության մեջ։ Մեր մասնագետները պատրաստ են ռուսերենով կամ անգլերենով պարապել մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն և այլ առարկաներ։
Սիրով սպասում ենք ձեր հայտերին։
+374 98927720 (WhatsApp)