Մի կրկնուսույցի պատմություն
Ես խնդրեցի 14-ամյա Անահիտին, ով մոտ վեց ամիս է պարապում է մեր կայքի մաթեմատիկայի կրկնուսույցի հետ, պատմել իր տպավորությունների մասին։ Անահիտը համաձայնեց պատմել մեզ իրենց պարապմունքների մասին, թե ինչպես է ընտրել կրկնուսույցին և ինչ փոփոխություններ են եղել ուսման մեջ:
Անահիտ․- Բարև ձեզ! Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես հասկացա, որ մաթեմատիկան իմ թույլ առարկան էր և ես չէի կարողանում հասկանալ որոշ թեմաներ, իմ գնահատականներս շատ ցածր էին: Ես և մայրս որոշեցինք վարձել կրկնուսույց՝ իմ առաջադիմությունը բարելավելու համար: Մենք միասին կազմեցինք չափանիշների ցանկը և սկսեցինք համապատասխան մասնագետ փնտրել:
Նախ, մեզ համար կարևոր էր, որ մասնագետը փորձառու լինի, երկրորդ՝ պետք է ըմբռնող և համբերատար լինի, քանի որ ինձ ժամանակ էր պետք նյութը աստիճանաբար յուրացնելու և հարցեր տալու համար։ Եվ, իհարկե, լավ կրկնուսույցը պետք է շահագրգռված լինի կիսել իր գիտելիքները, սովորեցնի սիրել առարկան և հասկանալ նրբություննեը: Մայրիկը սկսեց զանգահարել իր ընկերներուհիներին և հարցնել, թե արդյոք նրանք մաթեմատիկայի վստահելի կրկնուսույց գիտե՞ն: Եվ ընկերուհիներից մեկը խերհուրդ տվեց դիմել dasaxos.am կայքին։ Կայքի միջոցով ծանոթացանք տիկին Կարինեի հետ: Զանգահարեցինք Կարինեին, հանդիպում կազմակերպեցինք, քննարկեցինք բոլոր մանրամասները։ Ես անմիջապես հասկացա, որ սա այն կրկնուսույցն է, ով իդեալականորեն համապատասխանում է մեր բոլոր չափանիշներին՝ փորձառու, համբերատար և բարի:
Մեր դեպքում դասերը տեղի են ունենում մեր տանը: Մինչ դասը սկսելը մենք որոշում ենք, թե որ թեմաներն են ինձ համար անհասկանալի, ևայդ թեմաներից էլ սկսում ենք պարապմունքները: Տիկին Կարինեն շատ համբերատար բացատրում է նյութը, և որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուր թեմայի նկատմամբ անհատական մոտեցում է գտնում, որպեսզի ես ավելի արագ ու հեշտ հասկանամ։ Մենք շատ ենք պարապում խնդիրների վրա և փնտրում ենք դրանց լուծման տարբեր մոտեցումներ: Ես նկատել եմ իմ գիտելիքների և հմտությունների զգալի փոփոխություններ: Տիկին Կարինեն օգնեց ինձ ավելի լավ հասկանալ նյութը, կատարել լրացուցիչ գործնական առաջադրանքներ և խնդիրներ, որոնք ինձ հասանելի չէին դպրոցի դասերին: Ես հիմա ավելի լավ եմ հասկանում մաթեմատիկայի բանաձևերը և կարողացել եմ բարելավել գնահատականներս: Որոշել եմ դպրոցը ավարտելուց հետո ուսումս շարունակել մաթեմատիկայի ուղղությամբ։