Additional Information
Անգլերեն լեզվի դասեր ինչպես կատարյալ սկսնակների, այնպես էլ TOEFL քննության պատրաստվողների համար:
Ունեմ անգլերեն լեզվի ուսուցչի միջազգային TEFL (Teaching English as a Foreign Language) վկայական բրիտանական TEFL.ORG կազմակերպությունից և TBE (Teaching Business English) աշխատարանի մասնակցի վկայական OxfordTEFL-ից (Իսպանական մասնաճյուղ): Պեկինում 2019 թ.-ին աշխատել եմ որպես անգլերեն լեզվի ուսուցիչ մեծ մասնավոր կրթական կենտրոնում (Better English), ինչպես նաև նույն Պեկինում հանձնել եմ TOEFL (Test of English as a Foreign Language) քննություն բարձր ցուցանիշներով (108/120):
Յութուբյան ալիքս (Անգլերեն Աճի Համար) ունի 4200+ բաժանորդ և հարյուրավոր դրական արձագանքներ սովորողների կողմից: Վեբ կայքումս ունեմ հետադարձ կապ՝ թողած նախկին աշակերտներիս կողմից: Նախկին աշակերտներիս թվում են՝ Եվրոպայում սովորող և կամավորություն արած երիտասարդներ, ՀԿ և պետական սեկտորի աշխատողներ (ցածր և բարձր օղակների), սպորտսմեն, երեխաներ, տնային տնտեսուհի:
Առաջին հանդիպումն անվճար է: Հանդիպման ընթացքում անում ենք կարիքների գնահատում, թեստերով հասկանում ենք սովորողի անգլերեն լեզվի մակարդակը: Սովորողի հետ միասին սահմանում ենք նպատակներ, ուրվագծում կրթական պլան կոնկրետ սովորողի համար: Դասավանդման բովանդակությունը և թեմաները ևս միասին ենք սինխրոնիզացնում՝ հենվելով կարիքների գնահատման և սովորողի նպատակների, ինչպես նաև իմ կողմից մշտադիտարկման գործընթացի վրա:
Բացի անգլերեն սովորելը դասերի ընթացքում աշխատում ենք սովորողի կենտրոնանալու, վերլուծելու և ստեղծագործելու հմտությունները բարելավելու վրա, որի նպատակով ուսուցիչը սովորողին առաջարկում է տարբեր վարժանքներ՝ ներառյալ կարճ շնչառական վարժություններ, մտքի խաղաղացում (մեդիտացի), խնդիրների պատասխանները սեփական առցանց հետազոտության միջոցով գտնելու հանձնարարություններ: Նման գործիքակազմի շնորհիվ քննությունների և հարցազրույցների, ելույթների ժամանակ սովորողը կարողանում է որոշ չափով կառավարել իր հույզերն ու միտքը, որի շնորհիվ էլ բարելավվում են իր արդյունքները:
Դասընթացները գործնական են: Օրինակ, եթե սովորողի նպատակն է դառնալ ծրագրավորող, ապա դասերի ընթացքում նա ստանալու է հանձնարարություններ՝ կապված ծրագրավորման տարբեր ասպեկտների հետ: Կամ, եթե սովորողը պլանավորում է սովորել արտերկրում, ապա նրա դասերի նյութերը կներառեն բովանդակություն՝ կապված իր համալսարանի, կացության քաղաքի, վիզայի և այլ թեմաների հետ:
Դասավանդման նախընտրելի տարբերակը՝ առցանց, քանի որ մեթոդաբանությունս ներառում է IT և առցանց գործիքների ակտիվ գործածում՝ ներառյալ Text to Speech և ձայնային հավելվածներ՝ բարելավելու սովորողի լսողական հմտությունները, ձայնային հաղորդագրությունների փոխանակում, ինքնաձայնագրում և այլն:
Դուք ինձ վճարում եք ոչ միայն անգլերեն սովորելու, այլև Ձեր անձնային ու մասնագիտական աճի ճանապարհին Ձեզ աջակցելու, հնարավորինս ոգեշնչելու համար: Հոբբիներիս և մասնագիտություններիս շնորհիվ ես ճանապարհորդել, ապրել և աշխատել եմ ոչ միայն Չինաստանում, այլև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Նիդերլանդներում և այլուր:
"Եթե ոչ ես, ապա ո՞վ: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ": Դիմիր ինձ հենց որոշես, որ պիտի շատ կարևոր ներդրում անես քո կրթության մեջ և ավելի ակտիվորեն դառնաս քո ճակատագրի նախագծողը:
See more