Դավիթ Բալասանյան tutors

(0)

City

Arabkir

Возраст

40 years / years

Seniority

11 years / years

Education

Higher

Pupil, Student, Adult

Subjects

Subjects at teacher’s home-schooled Online
Music Beginning 6,000 /60 m Beginning 7,000 /60 m

Subjects

Music

at teacher’s

home-schooled

Online

Beginning 6,000 /60

Beginning 7,000 /60


Address

Additional Information

Մասնագիտությամբ դաշնակահար եմ և կոմպոզիտոր։ Գերազանցությամբ ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, նաև նույն բաժնի ասպիրանտուրան։ 11 տարի դասավանդում եմ դաշնամուր և կոմպոզիցիա, ունեմ մրցանակակիր աշակերտներ։ Երկու տարի դասավանդել եմ կոնսերվատորիայում որպես կոմպոզիցիայի ամբիոնի ասիստենտ։ Բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների մրցանակակիր եմ։ Կոմպոզիտորների միության անդամ եմ։ Ստեղծագործություններս հնչել են Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Բելգիայում, Իսրայելում և հրատարակվել Շվեյցարական և Ճապոնական հրատարակչություններում։ Երգել եմ երգչախմբերում։ Երաժշտագիտական հոդվածների հեղինակ եմ։ Որպես հրավիրյալ դաշնակահար հանդես եմ եկել Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներում, AGBU, Creative Armenia, Ազգային պատկերասրահ, The Club, Կենտրոն և Շանթ հեռուստատեսություններում։ Համերգներով հանդես եմ գալիս նաև իմ հեղինակային դաշնամուրային ազատ իմպրովիզացիաներով՝ տարբեր ոճերում (ջազ, դասական, ժողովրդական, մեդիտացիոն, մինիմալիստական): Ավելի քան 80 ձայնագրություններ կարելի է գտնել youtube-ում։ Ձայնագրությունները ոճապես շատ տարբեր են։ Ինչ վերաբերում է դասավանդման մեթոդաբանությանը ապա այն հնարավորինս ադապտացված է ժամանակակից երեխաների ընկալմանն ու հիշողության հնարավորություններին։ Բնականաբար դրական արդյունքը կախված է նաև աշակերտի կամ մեծահասակի անձնական հատկանիշներից և ունակություններից։ Բացի դաշնամուրից պարապում եմ նաև կոմպոզիցիա։ Եթե ստեղծագործում եք, գրում եք երգեր, միասին մենք կարող ենք զարգացնել ձեր տաղանդը և ձեր արվեստը դարձնել էլ ավելի պրոֆեսիոնալ։ Ամեն դեպքում գոնե մեկ անգամ անհրաժեշտ է հանդիպել և տեղում պարզել երաժշտությամբ զբաղվել ցանկացողի ակնկալիքներն ու նախնական բազան։ Իմ մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը և լսել դաշնամուրային կատարումներս այս հղումով

See more

Reviews

No reviews

Diplomas

No diplomas

Rating

No rating

Overall rating

22 viewing

Monthly views

17 January 2021

Registration date

0 pupil

From the date of registration