Eng
Log in
Forgot your password?
Restore password
To contact the tutor, leave your contact details
We will contact you within 15 minutes
English
Beginning 3000 /60m
English spoken
Beginning 3500 /60m
Native language
Beginning 2500 /60m
Psychology
City
Malatia-Sebastia
Возраст
24 years / years
Seniority
3 years / years
Education
Higher
Pupil
at teacher’s
home-schooled
Online
Beginning 3,000 /60
Beginning 3,500 /60
Beginning 2,500 /60
Մասնագիտական փորձ և գործունեություն Մասնագիտական գործունեությունս ձևավորվել է կրթության և մանկավարժության տարբեր ոլորտներում ձեռք բերած բազմաբնույթ փորձի շնորհիվ։ Աշխատել եմ «Տանիք ստեղծարար կենտրոնում»՝ որպես անգլերենի ուսուցիչ և դասապատրաստող, որտեղ իրականացրել եմ անգլերենի դասավանդում, դասերի պլանավորում և կազմակերպում՝ հաշվի առնելով սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Աշխատել եմ նաև «Լուսե տնակ» մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Այս ընթացքում ձեռք եմ բերել նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի, նրանց զարգացմանը նպաստող կրթական և ստեղծագործական գործունեությունների կազմակերպման, ինչպես նաև երեխաների անհատական կարիքները հաշվի առնելու կարևոր փորձ։ Ունեմ նաև հեռավար անգլերենի դասավանդման փորձ, որի ընթացքում աշխատել եմ տարբեր սովորողների հետ՝ կազմակերպելով անհատական պարապմունքներ և հարմարեցնելով ուսուցման մեթոդներն ու նյութերը սովորողի մակարդակին և նպատակներին։ Մասնագիտական փորձիս կարևոր մասն է նաև «Myri NGO Center»-ում անցած պրակտիկան, որի շրջանակում աշխատել եմ հատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց հետ։ Այս փորձը հնարավորություն է տվել խորացնել իմ գիտելիքները ներառական կրթության, անհատական մոտեցման և տարբեր կրթական կարիքներ ունեցող սովորողների հետ արդյունավետ հաղորդակցության վերաբերյալ։ Բացի այդ, պրակտիկա եմ անցել Երևանի երկու դպրոցներում, որտեղ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու դպրոցական կրթական միջավայրին, դասապրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և մանկավարժի աշխատանքին՝ ձեռք բերելով մի շարք մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Տարիներ շարունակ մասնակցել եմ նաև մանկական ճամբարների աշխատանքներին՝ որպես ջոկատավար։ Այդ ընթացքում զբաղվել եմ երեխաների խմբերի կազմակերպմամբ, կրթական, ստեղծագործական և ժամանցային միջոցառումների պլանավորմամբ և իրականացմամբ, ինչպես նաև երեխաների հետ արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի կազմակերպմամբ։ Իմ մասնագիտական փորձը ներառում է տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանք, անգլերենի դասավանդում, դասերի պլանավորում և կազմակերպում, կրթական և ստեղծագործական գործունեությունների իրականացում, անհատական մոտեցման կիրառում, ինչպես նաև հատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց հետ աշխատանք։ Այս բազմազան փորձը ձևավորել է իմ՝ որպես մանկավարժի, մասնագիտական մոտեցումը՝ կարևորելով յուրաքանչյուր սովորողի անհատականությունը, անվտանգ և աջակցող կրթական միջավայրը, ստեղծագործականությունը և շարունակական զարգացումը։
See more
No reviews
No rating
12 viewing
03 August 2026
0 pupil