Ру
Войти
Забыли пароль?
Восстановить пароль
Для связи с репетитором оставьте Ваши контактные данные
Мы с свяжемся с Вами в течение 15 минут
Армянский язык
Начиная 3000 /60м
Армянская литература
Город
Онлайн
Возраст
44 года/лет
Трудовой стаж
14 года/лет
Образование
Высшее
Школьник, Студент, Взрослый
У репетитора
У ученика
Начиная 3,000 /60
Ես Հասմիկ Մանուկյանն եմ: Ծնվել եմ Երևանում, սովորել եմ Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1998-ին ընդունվել եմ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ (բակալավրատ), իսկ մագիստրատուրայում սովորել եմ 2009-2011թթ.՝ գերազանց գնահատականներով: 16 տարեկանից աշխատում եմ աշակերտների, դիմորդների հետ` պատրաստելով նրանց միասնական քննություններին: Ունեմ դասավանդման 14 տարվա փորձ՝ 4 տարի <<Փոքր Մհեր>> ռազմական կրթահամալիրում, 10 տարի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (դասախոս): Աշխատանքային բոլոր հաջողությունները կապում եմ սիրով կատարված աշխատանքի հետ: Աշխատում եմ՝ հիմնականում կիրառելով խաղային մեթոդներ, օգտվում եմ ինտերակտիվ, ինչպես նաև համագործակցային ուսուցման այլընտրանքային մանկավարժական մեթոդներից: Ինտերակտիվ մեթոդով հոմանիշ-հականիշ բառերի ուսուցման մասին հոդված ունեմ հրապարակած: Մի շարք հոդվածներ կան տպագրված Պոլիտեխնիկի <<Ճարտարագետ>> ամսագրում: Համահեղինակ եմ <<Հայ գրականության քրեստոմատիայի>>՝ կազմված ՀԱՊՀ քոլեջի ուսանողների համար: Ունեմ սրբագրական, խմբագրական աշխատանքի մեծ փորձ: Ինձ համար կարևոր է ուսանողի տրամադրվածությունը առարկային, որն էլ հենց պայմանավորում է աշխատանքի վերջնարդյունքը: Իմ դիմորդները, աշակերտները սիրահարվել են հայոց լեզվին հենց առաջին դասից: Ստացել են գերազանց գնահատականներ, բոլորն անխտիր ընդունվել են բուհեր (Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան): Փորձառություն ունեմ արևմտահայերենով, ռուսերենով խոսող ուսանողների հետ աշխատելու: Տիրապետում եմ ռուսերենին, գիտեմ արևմտահայերեն, ֆրանսերեն (բավարար), այժմ սովորում եմ արաբերեն:
Увидеть больше
Ինձ համար նա պարզապես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի չէ, այլ այն եզակի մարդկանցից է, ովքեր կարողանում են սեր արթնացնել մայրենի լեզվի, գրքի և գեղեցիկ խոսքի հանդեպ։ Նրա յուրաքանչյուր դաս գիտելիքից ավելին է՝ այն մտածելու, զգալու և արժևորելու հնարավորություն է։ Նրա նվիրվածությունը, համբերությունն ու մարդկային վերաբերմունքը իսկապես գնահատելի են։ Իսկական ուսուցիչը նա է, ում դասերից հետո ոչ միայն ավելի շատ բան գիտես, այլև ավելի շատ ես սիրում այն, ինչ սովորում ես։ Շնորհակալ եմ Ձեր կատարած գեղեցիկ ու կարևոր աշխատանքի համար։ ❤️📚
32 место из 799
25 просмотр(а)
16 Май 2023
0 ученик(ов)