Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Անգելինա Մնացականյան
25 տարեկան
Գավառ
Աշխատանքային փորձ 3 տարի
Առարկաներ՝ Անգլերեն
Դասավանդողի մոտ
Չի գործում
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 2500/120 ր
Լրացուցիչ տեղեկություն
Անգլերենի իմացությունը ժամանակակից հասարակությունում և´ առավելություն է, և´ անհրաժեշտություն: Բազում հնարավորություններ են բացվում քո առաջ` միայն անգլերենին տիրապետելով: Սովորելով ինձ մոտ` ձեռք կբերես մի շարք հմտություններ, կտիրապետես քերականությանը և կզարգացնես բանավոր խոսքդ: Ժամանակակից մեթոդների կիրառությունը թույլ է տալիս օտար լեզվի ուսուցումը դարձնել հետաքրքիր, ինտերակտիվ, և իհարկե ` արդյունավետ: Մի քանի կարևոր կետ դասընթացի առումով. 1.Կիրառվում են արդի մեթոդներ, ինչպիսիք են` աուդիովիզուալ նյութեր, pdf ֆորմատի բազմատեսակ ընթերցանության նյութեր, օնլայն առաջադրանքներ: 2. Հետադարձ կապի մշտական առկայություն: 3.Նյութերը տրամադրվում են անվճար: 4.Գրաֆիկը ճկուն է: 5. Դրական արդյունք` առաջին իսկ ամսից:
Տեսնել ավելին
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Մարիամ Սարգսյան
29 տարեկան
Շենգավիթ
Աշխատանքային փորձ 0 տարի
Առարկաներ՝ Հայոց լեզու, Հայ գրականություն
Սկսած 1000 /60 ր
Առաջին մասնագիտության լրագրող եմ։ Այս պահին սովորում եմ ՀՊՄՀ Հայ բանասիրության ֆակուլտետում։ Մագիստրատուրա 2֊րդ կուրսում։ Աշխատանքային փորձ չունեմ, սակայն ունեմ դասի վարման իմ մեթոդները։ Գրականություն պարապում եմ` զարգացնելով վերլուծական միտք։ Ոչինչ անգիր չի արվում առանց հասկանալու իմաստը։ Կախված աշակերտի խնդիրներից (դիմո՞րդ է, թե աշակերտ) հայոց լեզուն ուսումնասիրելու է քերականական բոլոր բաժիններով` զարգացնելով թե' գրավոր, թե' բանավոր խոսքը։ Դասերը անցկացվում են ակտիվ քննարկման մեթոդով, ձայնագրություններ ենք ունենալու։ Կատարվելու են տնային աշխատանքներ։
Դպրոցական
Լաուրա Վարդանյան
34 տարեկան
Առարկաներ՝ Մայրենի, Հայոց լեզու
Սկսած 3000 /45 ր
Սկսած 5000 /45 ր
Սկսած 4000/45 ր
Ավարտել եմ ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպանական բաժինը (անգլերեն լեզուն որպես 2րդ լեզու): Չեմ աշխատել կրթական ոչ մի բնագավառում, բայց տանը դասապատրաստում եմ կազմակերպել մայրենին և հայոց լեզուն տարբեր տարիքային խմբերի հետ: Բացի դա աշխատել եմ որպես սղագիր մի շարք իսպանական հեղինակների՝ հայերեն թարգմանված գրքերում: Պատրաստ եմ աշխատել բոլոր տարիքային խմբերի հետ, անհատական կամ խմբակային (3-5 հոգուց ոչ ավել), ինչպես նաև պարապել արտասահմանցիների հետ (անգլախոս, ռուսախոս, իսպանախոս):
Նարինե Ալեքսանյան
59 տարեկան
Աբովյան
Աշխատանքային փորձ 32 տարի
Առարկաներ՝ Հայոց լեզու
Սկսած 1500 /90 ր
Սկսած 3000/120 ր
Երկար տարիների աշխատանքային փորձ ունեմ։ Արդյունավետ պարապում եմ արդեն 35 տարի. երբևէ անբավարար ստացող չեմ ունեցել։Նույնիսկ ամենաանհույս սովորողին հասցրել եմ բավարար մակարդակի։ Տիրապետում եմ նաև օտար լեզուների(ռուսերեն, անգլերեն), ինչպես նաև այլ առարկաների (մինչև 8֊րդ դասարան դասավանդվող), այդ պատճառով հաջողությամբ նաև դասապատրաստում եմ անում։