Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Մարիետտա Մուրադյան
55 տարեկան
Կենտրոն
Աշխատանքային փորձ 29 տարի
Առարկաներ՝ Ֆրանսերեն
Դասավանդողի մոտ
Սկսած 6000 /90 ր
Ուսանողի մոտ
Չի գործում
Հեռակա
Սկսած 6000/120 ր
Լրացուցիչ տեղեկություն
Բարձրագույն ուսումս ստացել եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ունեմ ֆրանսերենի դասավանդման 29 տարվա փորձ։ Աշխատանքային կարիերաս սկսել եմ դպրոցում ուսուցիչ աշխատելով, այնուհետեւ դասավանդել եմ տարբեր համալսարաններում։ Ուսանողներիցս շատերը ուսումը շարունակել են Ֆրանսիայում, Կանադայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում եւ այլն։ Պարապում եմ ցանկացած տեսակի քննության համար (DELF/DALFA, TEF, AQ, TCF ...) ինչպես նաեւ դպրոցական/համալսարանական։ Գնահատում եմ լեզվի վարժ իմացության հասնելը եւ տիրապետելը։ Աշխատել եմ 7-ից 60 տարեկանների հետ՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում։ Վերապատրաստվել եմ տարբեր եվրոպական երկրներում սկսած 2001 թվականից։ Կյանքում շատ կենսուրախ եմ, սիրում եմ զրույցներ ունենալ տարբեր թեմաների շուրջ։ Եկեք միասին զրուցենք տարբեր թեմաներից ֆրանսերենով։
Տեսնել ավելին
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Լալա Ներսիսյան
47 տարեկան
Գավառ
Աշխատանքային փորձ 24 տարի
Առարկաներ՝ Հայոց լեզու
Սկսած 15000/120 ր
Ես՝ Լալա Ներսիսյանս,ապրում և աշխատում եմ Գեղարքունիքի մարզում։Ավարտել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով։Քսանչորս տարի է աշխատում եմ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։Աշակերտներիս հետ աշխատելիս կիրառում եմ նորագույն մեթոդներ,ինչպես նաև ցուցաբերում եմ անհատական մոտեցում։Աշակերտներս հաջողություններ են գրանցել տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում։
Դպրոցական
Արփինե Խուդոյան
24 տարեկան
Բյուրեղավան
Աշխատանքային փորձ 1 տարի
Առարկաներ՝ Մայրենի, Անգլերեն, Գերմաներեն
Սկսած 1500/45 ր
Բարև ձեզ! Ես դեռ սովորում եմ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում։ Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ։ Դա և' օգուտ է ինձ համար, և' օգնում են երեխաներին։ Աշակերտներս գոհ են եղել։
Դպրոցական, Մեծահասակ
Սոնա Առուստամյան
Գորիս
Աշխատանքային փորձ 2 տարի
Առարկաներ՝ Անգլերեն
Սկսած 3000 /60 ր
Սկսած 3000 /90 ր
Սկսած 3000/120 ր
Ես մեկ տարի սովորել եմ ԱՄՆ-ում՝՝ FLEX փոխանակման ծրագրով, հետագայում ևս կմեկնեմ պրակտիկայի: Արդեն իսկ դասավանդում եմ անգլերեն լեզու 2 տարի, աշակերտներս դպրոցական են: Սիրում եմ նրանց ոգևորել, որպեսզի նրանք ևս լավ ուսումնասիրեն լեզուն և ուսում ստանան արտասահմանում՝ իմ իսկ օգնությամբ: Դասավանդումս ներառում է քարտային ոճով բառապաշարի իմացություն, որի շնորհիվ տվյալ բառը երբեք չի մոռացվում, այլ ընդմիշտ յուրացվում է: Զարգացնում ենք բանավոր խոսքը՝ պատմելով նյութեր ու քննարկելով դրանք, նաև սովորում ենք խոսել ամերիկյան ոճով՝ իրենց հատուկ իդեոմաներով, և իհարկե քերականություն՝ տարբեր վարժություններով։