Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Մայրենի
Սկսած 3000 /60ր
Հայոց լեզու
Սկսած 4000 /60ր
Երաժշտություն
Սկսած 5000 /60ր
Քաղաք
Մալաթիա - Սեբաստիա
Տարիք
19 տարեկան
Աշխատանքային փորձ
2 տարի
Կրթություն
Ուսանող
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Դասավանդողի մոտ
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 3,000 /60
Սկսած 4,000 /60
Սկսած 5,000 /60
Ծնվել եմ 2005 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրի քաղաքում։ 2014 թվականից սկսել եմ երաժշտական կրթություն ստանալ Գոհար երաժշտանոցի ջութակի դասարանում։ 2020 թվականին ավարտել եմ երաժշտական դպրոցը և ընդունվել եմ Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ՝ որակավորումը կատարող-երաժիշտ, դասատու։ Ուսումնառության ընթացքում անցել եմ դասավանդման մեթոդիկա և պրակտիկա, որի ժամանակ ձեռք եմ բերել երեխաների հետ աշխատելու փորձ։ 2024 թվականին ավարտել եմ քոլեջը և ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Չեմ աշխատում։ Երաժշտական գործունեության ընթացքում ելույթ եմ ունեցել տարբեր բեմերում՝ կատարելով դասական և ժամանակակից ստեղծագործություններ։ Ինձ համար երաժշտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև կենսակերպ։ Ես շարունակաբար մասնակցում է վարպետության դասերի, երաժշտական փառատոների ու համերգների՝ ձգտելով նոր բացահայտումների և կատարելագործման։ Բացի ջութակից, պարապում եմ նաև սոլֆեջիո (երաժշտության տեսություն), միջազգային մրցույթների առաջին կարգի տեսաբան եմ։ Երեխաների հետ աշխատելու մեթոդիկան ինձ մոտ տարբերվող է, քանի որ ես կարծում եմ, որ երեխաները՝ որպես անհատ, կարող են իրենք հասկանալ թե ինչպես ավելի հարմար կլինի իրենց, իհարկե սկզբնական շրջանում պարտադիր ունենալով դասական կեցվածք և ոճ։ Ես վստահ եմ, որ ցանկացածը ունի իր առանձնահատկությունները և պետք յուրաքանչյուրին մոտենալ չառանձնակի վերաբերմունքով։ Երաժշտությունից բացի, շատ լավ տիրապետում եմ մեր՝ հայոց լեզվին։ Ունեմ գրված հոդվածներ։ Սիրով կպարապեմ ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի հետ
Տեսնել ավելին
Մեկնաբանություններ առկա չեն։
Դիպլոմներ առկա չեն։
Վարկանիշ առկա չէ
6 դիտում
10 Մայիս 2025
0 սովորող