Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Ֆրանսերեն
Սկսած 5000 /60ր
Հայոց լեզու
Սկսած 4500 /60ր
Քաղաք
Առցանց
Տարիք
48 տարեկան
Աշխատանքային փորձ
12 տարի
Կրթություն
Բարձրագույն
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Դասավանդողի մոտ
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 5,000 /60
Սկսած 4,500 /60
Բարև, սիրելի՛ աշակերտ, ուսանո՛ղ կամ պարզապես անձ, որն ուզում է ֆրանսերեն սովորել... Ես ֆրանսերենի մասնագետ եմ կրթությամբ, 12 տ եղել եմ Երևանի ԵՊՀ- ի դասախոս: Նաև 12 տ զուգահեռաբար մասնավոր դասընթացներ եմ կազմակերպել ընդունելության քննություններին նախապատրաստելու համար: Արդյունքներս ավելի քան գոհացուցիչ են եղել)) Այժմ բնակվում եմ Ֆրանսիայում (ավելի քան 10 տ): Այլ գործունեությամբ եմ զբաղվում, բայց քանի որ անչափ սիրում եմ դասավանդել, միտք հղացավ գրանցվել այս կայքում և վերսկսել սիրելի զբաղմունքս: Լինելով մանկավարժների մեծ ընտանիքից՝ ոչ միայն սիրում եմ մասնագիտությունս, այլ նաև ունեմ մեծ պատասխանատվություն և համբերություն՝ սովորեցնելու, կրկնելու, համոզվելու... Առաջին իսկ պահից կզգաք, որ բացատրելու մեծ ջիղ ունեմ... Ինձ մոտ կարող են սովորել բոլոր նրանք, ովքեր ուզում են սկսել լեզվի ուսուցումը, նրանք, ովքեր ուզում են բարելավել ու զարգացնել այն, նաև նրանք, որոնք ուզում են աջակցություն՝ դպրոցի ծրագիրն ավելի լավ յուրացնելու և իհարկե դիմորդ, որն ուզում է ԲՈՒՀ ընդունվել... Հիանալի տիրապետում եմ մայրենի լեզվիս՝ մեր գեղեցիկ և հնամենի հայերենին, և պատրաստ եմ ուսուցանել նաև այն՝ թե՛ քերականական բաժինները, թե՛ բառագիտական... Ինքս լինելով ստեղծագործող՝ կարող եմ նայել ուղղորդել մտքերը սահուն և գեղեցիկ շարադրելու, շարադրություններ գրելու և այլն... Օգտակար կարող եմ լինել նաև ռուսական կրթություն ունեցողներին՝ զուգահեռ անցկացնելով ռուսերենի քերականության, այս կամ այն երևույթի հետ անհրաժեշտության դեպքում... Դե՛ ինչ, մեծ սիրով և անհամբերությամբ սպասում եմ ձեզ...
Տեսնել ավելին
Մեկնաբանություններ առկա չեն։
Վարկանիշ առկա չէ
26 դիտում
08 Ապրիլ 2023
0 սովորող