Հայերենը՝ որպես օտար լեզու
Հայաստան տեղափոխված և մշտական բնակություն հաստատող անձանց համար հայերեն սովորելը պարզապես հաղորդակցման խնդիր չէ, այլ երկրում լիարժեք ինտեգրվելու, աշխատաշուկայում մրցունակ լինելու, տեղի մշակույթը հասկանալու հիմնական գրավականը։ Թեև Երևանում և այլ խոշոր քաղաքներում շատերն անգլերեն կամ ռուսերեն գիտեն, բայց հայերենի իմացությունը բացում է տեղական ընկերություններում աշխատելու լայն հնարավորություններ, աշխատանքային հեռանկարներ և կարիերա։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ պետական լեզուն հայերենն է։ Փաստաթղթաշրջանառությունը, բժշկական սպասարկումը, բանկային ծառայությունները, տրանսպորտը և պետական ծառայությունների հետ շփումները հիմնականում իրականացվում են հայերեն։ Լեզվի իմացությունը զգալիորեն հեշտացնում և արագացնում է կենցաղային հարցերի լուծումը։ Հայ հասարակությունը ջերմ է ու հյուրընկալ, սակայն նորմալ շփման, վստահելի հարաբերություններ կառուցելու լավագույն միջոցը հայերեն լեզվով խոսելն է ու հասկանալը։ Այն օգնում է խորությամբ զգալ հայկական մշակույթի առանձնահատկությունները։ ԵրԵրեխաներ ունեցող ընտանիքների համար հայերեն սովորելը կենսական է, քանի որ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ուսուցումը հիմնականում հայերեն է։ Լեզվի իմացությունը երեխաներին թույլ է տալիս հեշտությամբ հարմարվել նոր միջավայրին և բարձր առաջադիմություն ունենալ։
Հայերենը՝ որպես օտար լեզու սովորել զրոյից կամ կատարելագործել հայերենի իմացությունը կօգնեն dasaxos.am կայքի բարձրակարգ մասնագետները։