ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
Հին ժամանակներից ի վեր Հայաստանում մեծարվել են նրանք, ովքեր իրենց գիտելիքները փոխանցում են հաջորդ սերնդին։ Դարերի ընթացքում ուսուցիչներն էին, որ պահպանեցին ժողովրդի լեզուն, հավատքը, հիշողությունը և իմաստությունը։ Ուժեղ երկիր կարելի է կառուցել միայն նրանց նկատմամբ հարգանքով, ովքեր մեզ սովորեցնում են մտածել, հասկանալ և հավատալ։
Շնորհավոր մեր կայքի բոլոր ուսուցիչների և կրկնուսույցների Ուսուցչի օրը՝ հայրենիքում և սփյուռքում աշխատողների, հեռավար և առկա պարապող բոլոր կրկնուսույցների, նրանց, ովքեր դասավանդում են առանց գրատախտակի կամ կավիճի, բայց մեծ սիրով և նվիրվածությամբ։