Շնորհավոր 1 մայիսի
Հայաստանը մի շարք երկրների հետ մայիսի 1-ին նշում է Աշխատավորների համերշխության միջազգային օրը: 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: 1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում: ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: Հիմա վերականգնվել է և կոչվում է Աշխատանքի օր:
Dasaxos.am կայքը շնորհավորում է Մայիսի 1-ը, Աշխատանքի, Խաղաղության և Գարնան տոնը, ցանկանում խաղաղ երկինք, խելացի, ուժեղ, զարգացած հասարակություն։