Հայ ազգի ամենամեծ ողբերգությունը
Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է:
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։
Բայց հայ ծողովուրդը չպետք է մոռանա այս մեծ ողբերգությունը, ամեն ինչ պետք է անի, որպեսզի այն դատապարտվի աշխարհի կողմից և երբեք չկրկնվի։