Կրթությունը՝ ազգի պահպանման հիմք
                            Մեր կրկնուսույցների թիմը մշտապես կատարելագործում է իրենց դասավանդման մեթոդներն ու մոտեցումները՝ վերահսկելով մանկավարժության և հոգեբանության ոլորտում վերջին գիտական հետազոտությունները՝ մեր ուսանողներին զարգացման լավագույն պայմաններ ապահովելու համար: Իրենք նախապես անհատական խորհրդակցություն են անցկացնում յուրաքանչյուր ուսանողի հետ, բացահայտում  նրանց ուժեղ և թույլ կողմերը  և մշակում անհատականացված ուսումնական պլաններ՝ հաշվի առնելով նրանց  առանձնահատկությունները:
Մեր մասնագետները ուսանողներին սովորեցնում են վերլուծել տեղեկատվությունը,  մտածել, կառուցել տրամաբանական  շղթաներ և ինքնուրույն գտնել հարցերի պատասխանները: Միայն այս կերպ ուսանողը կարող է կատարելագործվել, դառնալ ոչ միայն որոշակի գիտելիքի կրող, այլ նաև նոր գիտելիքներ  ստեղծող։
Մեր կրկնուսույցները   դասավանդումը անց են կացնում ժամանակակից տարբեր մեթոդներով, աշակերտների և ուսանողների մեջ հետաքրքրասիրություն առաջացնելով  կրթության և գիտության նկատմամբ։ Միայն կրթված ազգը կարող է դիմակայել,  ինքնահաստատվել և աշխարհում ունենալ իրեն ուրույն տեղը։
Dasaxos.am կայքի  նպատակն է զարգացնել հայկական քաղաքակրթությունը՝ սերնդի կրթվածության և կատարելագործման  միջոցով։