Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Հայկ Ալավերդյան
27 տարեկան
Դավթաշեն
Աշխատանքային փորձ 3 տարի
Առարկաներ՝ Անգլերեն
Դասավանդողի մոտ
Չի գործում
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 2500/120 ր
Լրացուցիչ տեղեկություն
Բարև բոլորին, անունս Հայկ է, ես 21 տարեկան եմ։ Ավարտել եմ Երևանի 93 ավագ դպրոցը, որից հետո 2018 թ.-ին մեկնել եմ վերապատրաստվելու Հունաստանի Սալոնիկ քաղաքի հունարեն լեզվի դպրոցում։ Բարեհաջող ավարտելուց հետո վերադարձել եմ Հայաստան և 2020 թվականի ձմռանը մեկնել եմ Ավստրիա, որտեղ բավականաչափ զարգացրել և դասավանդել եմ անգլերեն լեզու։ Սովորեցնում եմ Եվրոպայի ստանդարտներին համապատասխան մեթոդաբանությամբ` խաղերով, երգերով, գրքերից և ֆիլմերից հատվածներով։ Առաջին դասը կլինի անվճար, որպեսզի ինքներդ տեսնեք ուսուցման ձևը։
Տեսնել ավելին
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Ժենյա Զաքարյան
25 տարեկան
Քանաքեռ - Զեյթուն
Աշխատանքային փորձ 4 տարի
Առարկաներ՝ Ֆրանսերեն
Սկսած 1800 /60 ր
Սկսած 2000 /90 ր
ֆրանսիական դպրոց, ֆրանսերեն լեզվի թեքումով քոլեջ, այդ ընթացքում առանձին խորացված դասընթացներ , Երևանի պետական համալսարան ՝ ֆրանսերեն անգլերեն լեզու և հաղորդակցություն.. այդ ամենից զատ, նաև հաճախակի ունենում եմ ֆրանսիայից ժամանած ֆրասիացի տուրիստական և դեսպանական խմբերի հետ ֆորումներ և ծրագրեր։ Ունեմ ուսանողներ, ովքեր` իմ օգնությամբ , այս պահին սովորում են Ֆրանսիայի ամենատարբեր համալսարաններում ։ Աշխատել եմ ազգությամբ հայ, ռուս և ֆրանսիացի մարդկանց հետ ։ Կա փորձնական մի քանի դասընթացի հնարավորություն ??
Արմինե Ասատրյան
26 տարեկան
Առցանց
Աշխատանքային փորձ 6 տարի
Առարկաներ՝ Վրացերեն, Մայրենի
Սկսած 3000/45 ր
Ողջույն, ես Արմինեն եմ։Ապրում և աշխատում եմ Վրաստանում։ Ավարտել եմ Թբիլիսիի պետական համալսարանի երկլեզու (հայերեն-վրացերեն) ուսուցման բաժինը։ Իմ մասնագիտական գործունեության ընթացքում մշակել եմ կրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար՝ հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները։ Դասավանդման ընթացքում կարևորում եմ ժամանակակից մեթոդաբանությունը և ակտիվ ուսումնառությունը, որտեղ սովորողը ոչ միայն լսում է, այլև ակտիվ մասնակցում ուսումնական գործընթացին։ Կիրառում եմ նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք ուսուցումը դարձնում են ավելի արդյունավետ, հետաքրքիր և գործնական։ Իմ նպատակն է ստեղծել այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ սովորողները կարողանում են արագ հաղթահարել լեզվական բարդությունները և վստահորեն սկսել խոսել վրացերեն։ Առաջարկում եմ վրացերենի դասեր՝ անհատական մոտեցմամբ և արդյունավետ մեթոդներով՝ սկսնակներից մինչև առաջադեմ մակարդակ։ Իմ ուսանողները արդեն ուսման ընթացքում հասնում են այնպիսի մակարդակի, որ կարողանում են ազատ հասկանալ և խոսել վրացերեն՝ անգամ համալսարանական միջավայրում։
Գոհար Տեր-Ղուկասյան
57 տարեկան
Արաբկիր
Աշխատանքային փորձ 18 տարի
Առարկաներ՝ Համակարգչային գիտություն
Սկսած 3000 /90 ր
Սկսած 4000 /90 ր
Սկսած 3000/120 ր
Համակարգչային դասընթացներ ՝ (Windows, Internet, Microsoft Office 2007, 2010, 2013, 2016, 2019 (Word, Excel, PowerPoint, Access, Publisher) : Ունեմ 17 տարվա դասավանդման ստաժ։ Սովորեցնում եմ շատ խորացված: Դասերը անցկացվում են անհատական և խմբային: Ուսուցումը կարող է կազմակերպվել նաև հեռավար (oline) տարբերակով: Առանց տարիքային սահմանափակման: 1 դասի տևողությունը 1:30 ժամ է: Կատարում եմ նաև թեմատիկ խորհրդատվություն՝ հաշվարկային ծրագրերի կազմում, փաստաթղթերի ֆորմատավորում, հիմնարկներում անձնակազմի հետ պարապունքների անցկացում: