Հասմիկ Մանուկյան դասախոս

Հայոց լեզու

Սկսած 3000 /60ր

Հայ գրականություն

Սկսած 3000 /60ր

(0)

Քաղաք

Առցանց

Տարիք

42 տարեկան

Աշխատանքային փորձ

14 տարի

Կրթություն

Բարձրագույն

Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ

Առարկաներ՝

Առարկաներ՝ Դասավանդողի մոտ Ուսանողի մոտ Հեռակա
Հայոց լեզու

Սկսած 3,000 /60 ր
Հայ գրականություն

Սկսած 3,000 /60 ր

Առարկաներ՝

Հայոց լեզու

Դասավանդողի մոտ

Ուսանողի մոտ

Հեռակա



Սկսած 3,000 /60

Հայ գրականություն

Դասավանդողի մոտ

Ուսանողի մոտ

Հեռակա



Սկսած 3,000 /60

Հասցե

Լրացուցիչ տեղեկություն

Ես Հասմիկ Մանուկյանն եմ: Ծնվել եմ Երևանում, սովորել եմ Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1998-ին ընդունվել եմ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ (բակալավրատ), իսկ մագիստրատուրայում սովորել եմ 2009-2011թթ.՝ գերազանց գնահատականներով: 16 տարեկանից աշխատում եմ աշակերտների, դիմորդների հետ` պատրաստելով նրանց միասնական քննություններին: Ունեմ դասավանդման 14 տարվա փորձ՝ 4 տարի <<Փոքր Մհեր>> ռազմական կրթահամալիրում, 10 տարի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (դասախոս): Աշխատանքային բոլոր հաջողությունները կապում եմ սիրով կատարված աշխատանքի հետ: Աշխատում եմ՝ հիմնականում կիրառելով խաղային մեթոդներ, օգտվում եմ ինտերակտիվ, ինչպես նաև համագործակցային ուսուցման այլընտրանքային մանկավարժական մեթոդներից: Ինտերակտիվ մեթոդով հոմանիշ-հականիշ բառերի ուսուցման մասին հոդված ունեմ հրապարակած: Մի շարք հոդվածներ կան տպագրված Պոլիտեխնիկի <<Ճարտարագետ>> ամսագրում: Համահեղինակ եմ <<Հայ գրականության քրեստոմատիայի>>՝ կազմված ՀԱՊՀ քոլեջի ուսանողների համար: Ունեմ սրբագրական, խմբագրական աշխատանքի մեծ փորձ: Ինձ համար կարևոր է ուսանողի տրամադրվածությունը առարկային, որն էլ հենց պայմանավորում է աշխատանքի վերջնարդյունքը: Իմ դիմորդները, աշակերտները սիրահարվել են հայոց լեզվին հենց առաջին դասից: Ստացել են գերազանց գնահատականներ, բոլորն անխտիր ընդունվել են բուհեր (Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան): Փորձառություն ունեմ արևմտահայերենով, ռուսերենով խոսող ուսանողների հետ աշխատելու: Տիրապետում եմ ռուսերենին, գիտեմ արևմտահայերեն, ֆրանսերեն (բավարար), այժմ սովորում եմ արաբերեն:

Տեսնել ավելին

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ առկա չեն։

Դիպլոմներ

Վարկանիշ

Վարկանիշ առկա չէ

Ընդհանուր վարկանիշում

37 դիտում

Ամսական դիտումներ

16 Մայիս 2023

Գրանցման ամսաթիվ

0 սովորող

Գրանցման ամսաթվից

Նմանատիպ դասախոսներ